Your Basket
Your cart is empty
Ստեղծարար Կամուրջ | Արվեստի ամառային փառատոն

Ստեղծարար Կամուրջ | Արվեստի ամառային փառատոն

Հունիսի 21-ին, երբ տարին կիսվում է և ցերեկը՝ լույսը գերազանցում է գիշերվան, «Լիվըր» արվեստի մենեջմենթի ընկերությունը հրավիրում է Ձեզ բացահայտելու արվեստը իր տարբեր դրսևորումներով և բացահայտելու արվեստագետի ներքին լույսը, որը շարունակում է վառ մնալ՝ գերազանցելով խավարին, ոգեշնչելով, միավորելով և ստեղծելով նոր արժեքներ։

«Ստեղծարար կամուրջը» քաղաքի խորհրդանշական վայրը վերածում է կենդանի մշակութային տարածքի՝ միավորելով տեղացի և միջազգային արվեստագետներին և արվեստասերներին։
Փառատոնի ընթացքում նախատեսվում է՝

* Ցուցահանդես-վաճառք
* Արվեստի մրցույթ՝ անակնկալ մրցանակներով
* Աշխատարաններ և պերֆորմանսներ
* Երաժշտական և մշակութային փորձառություններ

Միացե՛ք մեզ ժամանակակից արվեստի, ստեղծագործության և մշակութային երկխոսության եռօրյա տոնին Երևանի խորհրդանշական Կարմիր կամրջում։

Բացումը՝ հունիսի 21-ին ժամը 18:00-ին։

📅 Հունիսի 21-23, 11:00-21:00
📍 Կարմիր կամուրջ, Երևան
🎟️ Մուտքն ազատ է